Հայաստանում երբեք չեն եղել այնպիսի անուններով գյուղեր, որոնք բարձրաձայնում են Ադրբեջանում. ՀՀ վարչապետ

Կառավարության շենքում հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե մի կողմից հայտարարվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուս կողմից՝ այդ երկիրը շարունակում է Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնել՝ թիրախավորելով Տավուշի 4 գյուղերը և այդ ֆոնին զորավարժություններ է իրականացնում:

«Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել»,- ասաց վարչապետը՝ պարզելով ՀՀ քարտեզի մակետը:

«Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին և մեր ելակետից հանդես գանք, որովհետև ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը ընդգծեց՝ պետք ելնել դե յուրե իրողությունից. այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Ադրբեջան է՝ Ադրբեջան է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ