Էս մարդիկ պուճուր երեխեքի նման խփում ու արագ փախնում են. Վաղարշակ Հակոբյանը խնդրեց ցույց տալ ընդդիմության դատարկ աթոռները

«Հիմնականում ականատես ենք լինում հակապետական խայտառակ մտքերի»,- ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադարձ կատարելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Պատգամավորը խնդրեց ցուցադրել ընդդիմադիր պատգամավորների դատարկ աթոռները և ասաց. «Էս մարդիկ պուճուր երեխեքի նման խփում ու արագ փախնում են, և իրենց թվում է, թե իրենց չեն նկատում»:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին ընդդիմության կարծիքների մասին՝ պատգամավորը զայրացավ. «Չգիտե՞ք ինչ է կատարվում. հարձակվեցին Ջերմուկի վրա, գործողություն չարվեց. նորությո՞ւն էր էդ ձեր համար»:

Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ամենավատ միտքը, որ հնչեց «Հայաստանի ընկնելու» մասին էր, և ընդգծեց. «Հայաստանը հավերժ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ