Մակրոնը չի մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցելու G7–ի՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին, հայտնում է La Repubblica-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Առցանց հանդիպումը կանցկացվի փետրվարի 24-ին Կիևում, որտեղ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ժամանել է Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոյի և Ալեքսանդր դե Կրոուի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Ըստ Ansa գործակալության՝ Ելիսեյան պալատը Մակրոնի որոշումը բացատրել է նրանով, որ նախագահը զբաղված է ներքին գործերով՝ Ֆրանսիայում ֆերմերների բողոքի ֆոնին։ Պետության ղեկավարի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Գագաթնաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ նա հանդիպել է Մելոնիի, Թրյուդոյի ու դե Կրուի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ