Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմանում է. Բաքվից արձագանքել են Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի ղեկավարն «անհիմն» մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին:

Խաղաղության գործընթացը տորպեդահարող և սահմանային լարվածություններ հրահրող երկրում կարծում են, թե դրանք միտումնավոր լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և նպատակ ունեն հերթական անգամ խաթարել խաղաղ գործընթացը։

Այժմ էլ Բաքուն փորձում է լարել Հայաստանի և այլ երկրների հարաբերությունները՝ հայտարարելով, թե «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և դրանք հնչեցնելու վայրը՝ Ֆրանսիան ընտրելը, Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»:

Բաց չթողնելով առիթը, հատկապես հաշվի առնելով Ֆրանսիայի կողմից վերջին օրերին Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ պաշտոնական Բաքուն կրկին խայթել է պաշտոնական Փարիզին՝ «երգելով հին երգը», թե Ֆրանսիան շարունակում է բացասական ազդեցություն ունենալ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչության՝ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և չի պահպանում միջազգային իրավունքի սկզբունքները՝ առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը։

France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ