«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր հետ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 7 անձանցից մեկին առաջադրվել է մեղադրանք՝ չբացակայելու արգելքով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մյուսները արգելանքից ազատ են արձակվել և նրանց մասով քրեական հետապնդում չի հարուցվել։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել: Վերջիներս հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ հուշահամալիրի տարածքում վիրավորող արտահայտություններ էին հնչեցնել:

Ավելի վաղ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, ոստիկանության բաժին էր տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ