ՌԴ-ն մտադիր է կապվել Հայաստանի հետ և պարզաբանել ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունների իմաստը․ Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը», — ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ