ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Երևանում Չարենցի արձանի մոտ Նավալնու լուսանկարն են դրել և ծաղիկներ խոնարհել

Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն օրեր առաջ ծաղիկներ են խոնարհել և բանտում մահացած Ալեքսեյ Նավալնու նկարը դրել Երևանում Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ։

Դեսպանությունների «X»-ի միկրոբլոգներում արված գրառումներից պարզ է դառնում, որ այդ կերպ դեսպանները հարգել են Նավալնու հիշատակը։

«Նա ռուս ժողովրդի ավելի լավ ապագայի հզոր ջատագովն էր»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում փետրվարի 16-ին մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ