Երևանում գարնանը պետք է սկսվի ավտոբուսների համար առանձնացված գծերի իրականացման գործընթացը. Ավինյան

«Մենք այս տարի պետք է արդեն, կարելի է ասել, ամբողջացնենք մեր առանձնացված գծերի ծրագիրը ավտոբուսների համար»,- այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ձևավորված առաջարկների առնչությամբ Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մի քանի օրվա ընթացքում կարող են որոշակի տարբերակներ ներկայացնել վերջնական հաստատման համար:

Քաղաքապետի խոսքով՝ գարնանը պետք է սկսվի այդ գծերի իրականացման գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ