Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Բագրատ սրբազանի երթի կազմում է Արթուր Վարդանյանը, ով տարիներ առաջ կալանավորվել է զինված խումբ ձևավորելու և ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է․

«Օհո․․․ Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․․․ Այդպես էլ պարզ չդարձավ՝ Լավրովի պլանին նախ հավանություն տված, ապա դեմ դուրս եկած Սերժ Սարգսյա՞նն էր իր դեմ բեմականացրել, թե՞ իսկապես «Լավրովի պլանի ակումբն» էր նրա սպառնում կյանքից զրկելով, եթե չհամաձայնի Արցախի 7 շրջանները ոչ մի բանի դիմաց հանձնելուն․․․ Այն ժամանակ էլ շշուկներ կային Շիրակի թեմի ու իր կապի մասին․․․

Հետաքրքիր է, որ իրեն էլ եկեղեցականները շատ գրկաբաց ընդունել են ու հետը հավեսով քայլում են․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ