Գերազանց սովորող կուրսանտները միջին աշխատավարձից բարձր կրթաթոշակ կարող են ստանալ

Այսօր, մի շարք հիասքանչ մարդկանց հետ, կրթական ծրագրով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում էինք։

Այնտեղ շատ ակտիվ կերպով առանցքային փոփոխություն է տեղի ունենում, հատկապես կրթական հատվածում:

Այն մեթոդաբանությունը, տեխնիկական համալրվածությունը, որ ունեն ապագա սպաների կրթության համար, կերազեն ՀՀ-ի բոլոր բուհերը:

Գերազանց սովորող կուրսանտները միջին աշխատավարձից բարձր կրթաթոշակ կարող են ստանալ:

Ամեն կուրսանտի բնակարան են նվիրում, որը կարելի է վարձով տալ ու ապահովել ընտանիքի անդամների ֆինանսական վիճակը ու մի շարք առավելություններ:

Ամբողջական փոխվել է ռազմական ակադեմիայի մշակույթը:

Ես նման պատասխանատվությամբ ու հպարտությամբ երբեք չեմ խոսել պետական ոչ մի կառույցի մասին (լինելով և քաղաքացի և սպա):

Այն համակարգը, որը ներդրվել է ու զարգանում է, բանակաշինության համար հսկայական հիմք է:

Անհրաժեշտ է, որ հասարակությունը այս մասին շատ ավելի լավ տեղեկացվի ու այն փոխանցվի այն տղաներին, ովքեր ցանկանում են ռազմարվեստի մեջ մասնագիտանալ:

Ուստի խնդրում եմ տարածեք այս նյութը, որպեսզի այլոք նույնպես տեղեկացվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ