Ո՞վ կարող է բացատրել այդ մեթոդը, թե մենք ոնց կարող ենք կորցնել մեր պատմությունը․ վարչապետ

Արդյոք հնարավոր է Սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանդրության արդյունքում ՀՀ-ն կապը իր օրգանական պատմության հետ խզի, այսինքն՝ ժողովրդի հպարտությունը, իր հնագույն ազգի հետ կապված պատմությունը, չարտացոլվի նոր Սահմանադրության մեջ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Ես կարծում եմ, որ նոր Սահմանադրության կարիք կա՝ ինչ լինի այդ Սահմանադրության մեջ, ինչը ոնց լինի, դա հետագա քննարկման խնդիր է, այնպես չէ որ դարակում թաքուն Սահմանադրություն կա գրած մենք էլ բոլորից պահում ենք ու ուզում ենք դա ուրիշ դռնով մտցնենք ներս դարձնենք ՀՀ Սահմանադրություն, ես ասում եմ, որ պետք է նոր Սահմանադրություն։

Ինչո՞ւ

Պատասխան համար մեկ՝ որովհետև ես եկել եմ այն եզրակացության, որ շատ կարևոր է, որ Սահմանադրությունը ժողովուրդը իրենը համարի։

Պատասխան երկրորդ՝ այսօրվա մեր ամբողջ միջավայրը փոխված է՝ ներքին ու արտաքին միջավայրը, մեր բոլոր արտաքին հարաբերություններն էլ են փոխված, ներքին հարաբերություններն էլ, այն Սահմանդրությունը, որ մենք ունենք ընդունվել է այլ միջավայրում և պայմաններում և Սահմանադրությունը պետք է կրի իր վրա նոր իրադրությունն ու կառավարի այն։

Երրորդ պատասխանը՝ այո՛, այդ թվում Սահմանադրության նպատակն է, և՛ ներքին և՛ արտաքին առումով պետությունը ավելի ընդունակ դարձնել։ Այսինքն՝ ես հիմա տեքստ չունեմ, որ ասեմ, ես խնդիրը ձևակերպում եմ հայեցակարգային համակարգում, մնացածը հետագա քննարկման խնդիր է, բայց ես լավ չեմ պատկերացնում․ մեր մոտ մտավախություններ են ձևակերպում՝ ի՞նչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ, դա ի՞նչ է նշանակում, կամ այսօր մեր Սահմանդրության մեջ ի՞նչ է գրված, որ պահպանվում է կապը պատմության հետ, կամ ի՞նչ է նշանակում կապ պատմության հետ։ Ես ավելի ուրիշ խնդիր դնեմ, ավելի շատ մտածում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնի կապը ապագայի հետ, կարո՞ղ է նենց Սահմանադրություն գրենք, որ կորցնի կապը ապագայի հետ, նման հարց չեն տալիս։

Ո՞վ կարող է բացատրել այդ մեթոդը, թե մենք ո՞նց կարող ենք կորցնել մեր պատմությունը»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ