Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։

Մասնագիտությամբ լրագրող առաջին տիկին Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։  Ի դեպ, վարչապետի եւ նրա տիկնոջ առաջին ծանոթությունը եղել է խմբագրությունում։

Այսօր Աննա  Հակոբյանը դարձավ 46 տարեկան։  Ի դեպ, սոցցանցերը վաղ առավոտվանից ողողված են օգտատերերի կողմից Աննա Հակոբյանին ուղղված շնորհավորանքներով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ