Ծանր մարմնական վնասվածք պատճառած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նիտհին Ս.-ն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նա 2023 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ