Բոլոր ձերբակալված պաշտոնյաները դառնում են ընդդիմադիրների սիրելին. Անի Իսպիրյանին սկսել են սատարել նախկինները

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ:

Նաև տեղեկություններ կան, որ այսօր պաշտոնից ազատված էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ձերբակալվել։

Եվ իհարկե, ինչպես միշտ, ընդդիմադիր շրջանակները այս ձերբակալությունների տակ փորձում են «հարմար տեղավորել» դավադրության տեսություններ․ օրինակ՝ պնդելով , թե իշխանության մեջ հակասություններ կան, գզվռտոց է կամ իշխանությունը գնում է ընտրությունների եւ այլն։

Որոշ նախկին ընդդիմադիրներ էլ, որ տարբեր քրեական գործերով են անցնում՝ ցանկացած ձերբակալվողի դարձնում են իշխանության քավության նոխազը՝ այդպիսով արդարացնելով նրանց կոռուպցիոն հանցագործությունները։

Հանրությունը նման դեպքերում պետք է հեռուն չգնա և հիշի մի պարզ բան՝ 2018-ից հետո օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից և պաշտոնից, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը իրավապահները իրականացնում են մշտապես՝ այդպիսով բացառելով համակարգային կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ինչը նախկինում դարձել էր կառավարման ձև և խժռում էր պետական բոլոր ինստիտուտները՝ հանրությանը մատուցվող բոլոր ոլորտներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ