Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը․ NUMBEO

Համաձայն միջազգային հեղինակավոր «ՆԱՄԲԵՈ» (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ըստ նույն պորտալի՝ Երևանը ևս բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։

Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ