Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը հայտնել է՝ ինչու է հեռացել Հայաստանից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և իբր ոստիկանական բռնաճնշումների պատճառով։

Հայրապետյանը հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել, և մնալու է արտերկրում այնքան ժամանակ, մինչ հասկանա, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։ Այնուհետ կվերադառնա Հայաստան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայրապետյանի հաղորդման հիման վրա փաստաթղթեր են ձևակերպվել:

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ