Ում են փոխանցվել Անդրանիկ Թևանյանի և Թաթուլ Պետրոսյանի՝ Երևանի ավագանու մանդատները. ԿԸՀ-ն նիստ է արել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։

Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։

Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր էր դրել ավագանու անդամի մանդատը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուն Թաթուլ Պետրոսյանն էր հրաժարվել մանդատից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ