ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան. կոնգրեսական Մադլեն Դին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ Կոնգրեսի անդամ Մադլեն Դինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ԼՂ հայությունը բռնի տեղահանվել է, Հայաստանում է ապաստանել առանց կացարանի մնացած ավելի քան 100 հազար մարդ:

«Հայաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և միջազգային կազմակերպությունները միավորեցին ջանքերը՝ փախստականներին աջակցություն տրամադրելու համար:

Չնայած այդ ջանքերին՝ այսօր դեռևս մնում են նրանց ապագայի և ԼՂ ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր»,- ասել է կոնգրեսականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ