Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, նոյեմբերի 7-ի ցերեկը, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ի գիշերը կնվազի՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ