Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահները փոխանակվել են շներով

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ալաբայ է նվիրել, որին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը հովվաշուն է նվիրել։

Էրդողանն իր թուրքմեն գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցության կարևորությունը թուրքմենական գազի համաշխարհային շուկաներ արտահանելու համար։

Նա համոզմունք է հայտնել, որ նման համագործակցությունը կնպաստի էներգետիկ անվտանգությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ