Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցը Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն է եղել: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ