Համացանցում հայտնվել է Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ Քոչարյանի մասնակցությամբ

Այսօր համացանցում հայտնվել է Երգչուհի Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ սկեսրոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ: Տեսահոլովակը հրապարաակվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միություն» էջում:

Հիշեցնենք, որ  ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Հրապարակված տեսահոլովակը կաող եք դիտել ստորև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ