Գերեզմաններն արդեն պատրաստ են, Ալիեւը կրկին ադրբեջանցիների արյունն է թափելու․ ադրբեջանցի բլոգեր

Ադրբեջանցի բլոգեր, Diktator հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն լուսանկարներ է հրապարակել և հայտարարել է․

Ահաբեկիչ Ալիեւը կրկին ադրբեջանցիների արյունն է թափելու։ Գերեզմաններն արդեն պատրաստ են բռնապետ Ալիեւի հերթական ցեղասպանությանը։

Այս հարյուրավոր գերեզմանները փորվել են 18-23 տարեկան ադրբեջանցի երիտասարդների համար։ Իլհամ Ալիևը նորից պատերազմ կխաղա ու հազարավոր ադրբեջանցի երիտասարդների կսպանի։

Ալիեւը նորից հարձակվելով ահաբեկելու է Հայաստանը։ Երկու երկրներում էլ անմեղ երիտասարդներին կսպանեն։ Մայրերը լաց կլինեն, իսկ երեխաները ինչ-որ մեկի քաղաքական խաղերում կկորցնեն իրենց հայրերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ