Մանե Թանդիլյանն ու Հայկ Մարությանը քարոզարշավի ընթացքում փողոցում հանդիպել են իրար, փոխանակվել են բուկլետներով և Մանե Թանդիլյանը պայմանավորվել…

Վովա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մանե Թանդիլյանն ու Հայկ Մարությանը քարոզարշավի ընթացքում փողոցում հանդիպել են իրար, փոխանակվել են բուկլետներով և Մանե Թանդիլյանը պայմանավորվել է, որ ընտրատեղամասերում միասին պահելու են ձայները ու թույլ չեն տալու, որ կեղծեն:
Թույլ չտվող էիք նախկինում թույլ չտայիք։ Հիմա սուպերմեն են դառել, թե բա թույլ չենք տալու։ Էդ ո՞վ ա կեղծում, որ դու էլ թույլ չես տալիս։ Թույլ չտալ կարողացողը նախկինում թույլ չէր տա, հիմա հերոսաբար թույլ չեն տալու։ Արա դժվա՞ր ա նորմալ բաներ խոսալ, տեղին բաներում քննադատել։ Չեղած բանը կանխում են հերոսաբար, չեղած բանի դեմ պայքարում են ու հերոսաբար հաղթում։
Լրիվ էն անեկտոդն է՝ մեկը հոգեբուժարանում սաղ օրը տեղաշորին պառկած քշ-քշ կենե, բժիշկը կհարցնե, թե ի՞նչ կենես, կսե՝ կառավաթիս տակ կոկորդիլոսներ են բերանները բացենգը, գուզեն հարձագվին, ես էլ քշեմգը, բժիշկը կնայե, կսե բա ու՞ր են կոկորդիլոսները, ոչ մի կոկորդիլոս էլ չկա, կսե՝ հըբը քշեմգը, ուրդի՞ց էղնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ