ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 32-րդ տեղը։

Վարկանիշը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Պորտուգալիան է, Իսպանիան երրորդն է։

Լավագույն տասնյակում են Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ