Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Հանրային պատասխանատվության ի՞նչ ցածր աստիճան է պետք՝ սեփական երկրիդ զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդևադառնալով տարածված հրապարակումներից մեկին:

«Երեկ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ տարածեցին այս լուսանկարը ու վերնագրեցին՝ «ադրբեջանցի հատուկջոկատայինը Կիրանցում»։

Իրականում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է։

Ուղղակի պատկերացրեք, թե հանրային պատասխանատվության ի՞նչ ցածր աստիճան է պետք՝ սեփական երկրիդ զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար, ինչ է թե մի քիչ ավելի շատ անհանգստություն տարածես, մի քիչ ավելի շատ լարես մարդկանց նյարդերը։

Ախր հազար անգամ էս ճանապարհով գնացել եք, հազար անգամ նույն ֆեյք-նյուզերի արշավները կազմակերպել եք ու պարտվել»,- գրել է Ալեքսանյանը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ