Մոսկվայում Սերգիև Պոսադում պիրոտեխնիկայի պահեստում հզոր պայթյունից հետո կա 12 անհետ կորած

Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Սերգիև Պոսադ քաղաքում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո կա 12 անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թարմացված տվյալների համաձայն՝ 12 մարդու ճակատագիրն անհայտ է մնում, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին մերձմոսկովյան Սերգիև Պոսադում հզոր պայթյուն է որոտացել պիրոտեխնիկայի պահեստում։ Նախնական տվյալներով՝ պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է։ Վերջին տվյալներով տուժել է 52 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ