Հարսանիքի ժամանակ աղջիկները սկսել են կռվել հարսի ծաղկեփնջի համար

Դաղստանում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ 2 աղջիկ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար:

Այն պահին, երբ հարսը նետում է ծաղկեփունջը, հյուրերից երկու աղջիկ միաժամանակ բռնում են ծաղկեփունջն ու, փորձելով խլել այն միմյանցից, ամբողջ ուժով քաշքշում են ծաղիկները:

Ի վերջո աղջիկներից մեկին հաջողվում է «ճանկել» ծաղկեփունջը, իսկ նրանց կողքին կանգնած տղամարդիկ ծափահարում են հաղթողին:


Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել «ազգը չխայտառակելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ