Մի կին բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա …

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյբուքյան էջում գրել է.

Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու… կամ նստելու…

2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի Արարատը որտեղ է:

Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ` նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:

Հայրենիք կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:

Alenը իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս մաս քաղաքացիներին տանել Հրապարակ: Hayk-ը, Surenը, ես խումբ խումբ համոզում էինք, որ պետք է գնալ Հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին.. միգուցե նաև Նիկոլը:

Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանու՞մ ես աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:

Հրապարակում Lenaն կարդաց Նիկոլի ուղերձը: Rubenի, Սուրենի, Eduardի ելույթները ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Annaի ելույթը դրեց վերջակետը:

Վերադարձա տուն: Դեռ ոչինչի չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Vahanի գրառումը. «Բարի գիշեր Ար..»:

Արցունքները գնացին:

Հաղթելու ենք:

Արարատին բռնելուց հետո չէի հասկանում ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ…

Posted by Gohar Abajyan on Tuesday, April 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ