Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների մթնոլորտը դրական է․ Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի գործընկերոջը` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հրավիրել է մասնակցելու Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որը կայանալու է Բաքվում։ Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ գագաթնաժողովը Թեհրանի համար կարևոր նշանակություն ունի, և ԱԳ նախարարը կգլխավորի բարձրաստիճան պատվիրակությունը։

«Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների մթնոլորտը դրական է այն դիվանագիտական քայլերից հետո, որոնք ձեռնարկվել են»,-ասել է Նասեր Քանանին։

Նրա խոսքով` Ամիր Աբդոլլահիանը Բաքվում երկկողմ հանդիպում կունենա ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ