«Թուրքիան շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր նշանաբանություն ունի այս հուշարձանը». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը.

«Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։

Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։

Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ