ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի 2 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն, որում նաև ասված է.

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 30 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել Գորիս-Ստեփանակերտ երթուղով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ