«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ տարբերակ՝ նա պետք է պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, ստորագրի խաղաղության պայմանագիր և սահմանազատման աշխատանքներ իրականացնի իրենց պայմանների համաձայն։

Ալիևը նշել է, թե միայն այս դեպքում կստացվի հարմարավետ ապրել 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում․ «Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաև նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքերով, իրենք ունեն ուժ, ընկերներ, ուժեղ դիրք աշխարհում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ