Մինչև 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը-10.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

Ն.Նորքի 4-րդ զանգվածի, 3-րդ զանգվածի Գայի պողոտայի 18, 20, 22, 24, 26, 28, 32, 3 զանգված Բաղյան 1, Բաղյան 1նրբանցք 6 շենքերի:

Կոտայքի մարզի Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի 1-ին և Մելքոնյան փողոցների ջրամատակարարումը:

Մարտի 14-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 15-ը ժամը-22.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Իսակովի 2-6 շենքերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ