«Իրար նվիրեք շոկոլադ». Հակոբ Արշակյանն արձագանքել է կին պատգամավորներին «չուպաչուպս» նվիրելու՝ մամուլի հրապարակումներին

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մարտի 8-ի առթիվ իշխող խմբակցության կին պատգամավորներին «չուպաչուպս» է նվիրել:

Ըստ այդ հրապարակումների՝ նա դրանք մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով:

Սակայն Արշակյանի նվերը վրդովվեցրել է կանանց, վերջիններս դժգոհել են:

ԱԺ փոխխոսանկը, «Ֆեյբուք»-ի իր էջում արձագանքելով այս հրապարակումներին, գրել է.

«Գիտնականներն ասում են, որ շոկոլադը երջանկացնում և ժպիտներ է պարգևում մարդկանց։

Մի վախեցեք դեղին մամուլից՝ իրար նվիրեք հայկական շոկոլադ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ