«Էթանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստի ընթացում հանդես եկավ արտահերթ ելույթով: Անդրադառնալով ընդդիմության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականությանը դեմ հանդես գալուն, Սիմոնյանը նշեց, որ իրենք ուզում են ՀՀ-ի համար անվտանգություն ապահովել.

«Լավ, բա ի՞նչ անենք… Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մեր գլուխը գովալով, ձև անելով, որ դե՝ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, գիտե՞ք՝ մենք մնացածից ինչ լավն ենք… տեսանք՝ ուր բերեց էս փիլիսոփայությունը:

Լավ, հա, ընդունում եմ՝ իհարկե թշնամական է Թուրքիան, բա ի՞նչ անենք, հավաքվենք, էթանք, հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞, ուզում եմ հասկանամ՝ ձեր տարբերակը ո՞րն է»,- հարց բարձրացրեց ԱԺ նախագահը:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ