Ընդդիմության նախաձեռնած լսումները սկսվեցին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնանքով

ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ: Այն հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:

Մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրավիճակից ելնելով՝ լսումներն անհրաժեշտություն են, ապա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմներում զոհվածների հիշատակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։ Դրանք կվերաբերեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ