«25 տարի պետությունը փոխանակ պատրաստվեր այս օրվան, պետական այրերը զբաղվել են թալանով». Զարեհ Սինանյան

Լաչինում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար պետք է օգտագործենք մեր ամբողջ ռեսուսը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Պետական ռեսուրսը սահմանափակ է, իսկ սփյուռքն այդ ռեսուրսներից մեկն է: Մենք տեղեկացրել ենք մեր հայրենակիցներին իրավիճակի մասին և շարունակում ենք դա անել ամենօրյա ռեժիմով: Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները իրավիճակի մասին կտեղեկացնեն իրենց համապատասխան պետական մարմիններին և ճնշում կբանեցնեն, որպեսզի նրանք դիմեն համապատասխան քայլերի»,- նշեց Սինանյանը:

Որոշ երկրներից էլ, որոնք պարտավորվածություններ ունեն մեր նկատմամբ, ոչինչ չենք լսել, անգամ հայտարարության տեսքով:

Նա նկատեց, որ պատճառները բացահայտ են, թե ինչու ենք հասել այստեղ. «Հասանք այստեղ, քանի որ 25 տարի պետությունը փոխանակ պատրաստվեր այս օրվան, 2020 թվականի պատերազմին և հետևող բոլոր իրադարձություններին, պետական այրերը զբաղվել են թալանով և պետականակործան գործունեությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ