Նավթ արտահանող երկրները պայմանավորվել են չփոխել գործարքի պայմանները

ՕՊԵԿ+-ը հավատարիմ կմնա նավթի գործարքի ավելի վաղ որոշված պայմաններին: Նման որոշում են կայացրել կազմակերպության անդամ երկրները այսօր կայացած հանդիպմանը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ +-ի երկու աղբյուրների։ ՕՊԵԿ+-ը ներառում է նավթ արտահանող երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը։

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ՕՊԵԿ+-ին մեղադրում են Ռուսաստանին ընդառաջելու մեջ։ Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ կրճատում է արդյունահանումը. նավթի գները հոկտեմբերից նվազում են տնտեսական աճի դանդաղման և տոկոսադրույքների բարձրացման պատճառով:

Ավելի վաղ ՕՊԵԿ+ մոնիտորինգի կոմիտեն խորհուրդ էր տվել նավթի արդյունահանման ընթացիկ պլանը պահել օրական 2 մլն բարել՝ նվազման մակարդակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ