Ինչու Արամ Վարդևանյանը վայր դրեց մանդատը և ինչ կապ ունի Պուտինը

Արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո առանձին հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա արագ մեկնեց Մոսկվա։

Դեռևս օրեր առաջ հայտնել էինք նաև, որ Քոչարյանը հանդիպում էր խնդրել նոյեմբերի 23-ին Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Սակայն Պուտին-Քոչարյան հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ։

Այսպիսով մարեց նաև Քոչարյանի վերջին հույսը, ով իշխանափոխության համար փողոցային շարժումը տապալելուց հետո փորձում էր հաջողության հասնել՝ ստանալով Մոսկվայի աջակցությունը։

Ի դեպ, այն փաստը, որ Պուտինը մերժել է Քոչարյանի հետ հանդիպումը, չնայած վերջինիս խնդրանքներին, մեծ հիասթափություն է առաջացրել Քոչարյանի «Հայաստան» դաշինքում,  դաշինքի անդամ պատգամավորներից մի քանիսն անգամ հայտարարել են, թե լքելու են դաշինքը, կամ ընդհանրապես վայր են դնելու պատգամավորական մանդատը։   Նաև դա էր պատճառը, որ նոյեմբերի 25-ին  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը  հայտարարեց, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։

Հավելենք, որ  մեր տեղեկություններով Արամ Վարդևանյանից  բացի նաև այլ պատգամավորներ են պատրաստվում լքել Քոչարյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ