![]()
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի հասկանում Հայաստանի իշխանության ընդդիմախոսների այն քննադատությունները, որոնք վերաբերում են COP17-ի հետ կապված ծախսերին:
«Ի՞նչ անենք՝ կտրվե՞նք աշխարհից, նախկին իշխանությունները Հայաստանը կտրեցին աշխարհից, դրա համար Ղարաբաղի հարցը այդպես լուծվեց, գնացին պառկեցին ՌԴ-ի տակ: Էս ազգը կրակն է ընկել պրոռուսական ընդդիմության ձեռքին: Նորից ուզում են Հայաստանն իզոլացնել»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Գրիգորյանի խոսքով՝ նույնիսկ եթե Կրեմլը հանձնարարական չի տալիս, մեր ընդդիմությունը չի կարողանում պոկվել ռուսական տեսանկյունից:
![]()