Նախարարարությունից պարզաբանել են Թորոսյանի նվեր ստացած վագրի մասին միֆերը․ Կոստանյան

Նվեր Կոստանյանը գրել է․

❗️«Հրապարակ» օրաթերթի մասին ողջ ճշմարտությունը մեկ նյութում, ավելի ճիշտ` մեկ վերնագրում:
Իսկ կից լուսանկարում կտեսնեք նախարար Թորոսյանի` Վրաստանի իր պաշտոնակցից ստացած արարողակարգային նվեր «վագրը», որն ի դեպ, սահմանված ընթացակարգով ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Գուցե օրաթերթում կարոտով են հիշում այն ժամանակները, երբ դղյակներում սեփական կենդանաբանական այգին և վայրի կենդանիներ պահող պաշտոնյաներն ավելի շատ էին մեր երկրում, քան Կարմիր գրքում գրանցված շատ կենդանատեսակներ, և այդ կարոտն է, որ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս վերջիններիս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ