![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ շարունակելով առավոտյան հրապարակած տեսանյութում ու գրառման մեջ բարձրացված թեման:
«Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ նմանատիպ լուրերի համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ստացվող ահազանգերից:
Վարչապետը նշել է, որ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների մասին, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ:
«Հենց ասվածը կհիմնավորվի, կունենա հետևանք: Ժողովրդավարությունը մեզ համար արժեքային համակարգ է և սկզբունք, իսկ դրա պաշտպանությունը՝ մեզ համար առաջնահերթություն, այդ թվում՝ ընտրակաշառքների դեմ ծայրահեղ կոշտ պայքարը»,- ասել է վարչապետը:
![]()