Զինվորի տունն այսօրվանից նաև աղոթատեղի ունի

Զինվորի տունն այսօրվանից նաև աղոթատեղի ունի։ Պատերազմը վերապրած, կյանքը նորից սկսած, հրաշքով փրկված տղաներ կան, որ երկրորդ անգամ սկսել են ապրել ա’յլ արժեքներով։ Նրանցից շատերի համար հավատն առ Աստված կյանքի հիմնական շարժիչ ուժն է։

Զինվորի տան հիմնադիրները միշտ ասում են, որ այստեղ կյանքի կոչվող բոլոր գործերը, որ հանուն հայրենիքի պաշտպանների բարօրության են արվում, Աստծո կամքով և Աստծո միջնորդությամբ են տեղի ունենում, իսկ հիմնադիրներն ու նախաձեռնողները, անձնակազմն ու բարերարները Աստծո և այս տղաների համար արվող գործերի միջև միջնորդներ են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ