Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իսրայելին և Պաղեստինին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև աճող լարվածության կապակցությամբ։ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ պոնտիֆիկոսը կողմերին երկխոսության կոչ է արել։

«Ես մտահոգությամբ հետևում եմ Պաղեստինի և Իսրայելի միջև բռնությունների և բախումների դեպքերի աճին: Բռնությունը սպանում է ապագան՝ զրկելով խաղաղության հույսից: Կոչ եմ անում երկու կողմերի իշխանություններին երկխոսության և վստահության հաստատման, առանց որի հնարավոր չի լինի հաստատել խաղաղոթւյուն Սուրբ երկրում»,- ասել է Հռոմի պապը։

Բացի այդ, Ֆրանցիսկոսն իր հոգևոր մտերմությունն է հայտնել իտալական Իսկիա կղզում սողանքից տուժածներին։ Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով մեկ կին է մահացել, 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ, համարվում են անհետ կորած։ Նա հիշել է նաև մի գերմանացի անօթևանի, ով վերջերս ցրտից մահացել է Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարի տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ