Պուտինը ՌԴ ԱԽ մասնակիցների հետ կքննարկի ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Խոսելու բան կա։ Գիտեք, բոլորովին վերջերս ես եղել եմ Հայաստանում, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եղել են մի շարք հարցեր, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, կխոսենք նաև այդ մասին»,- ասել Է Պուտինը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի էր ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Նախ տեղի էին ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել էին օրակարգում ընդգրկված հարցերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ