Երևանում 95-ամյա կինն ընկել է Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 21 հասցեում անհայտ կին է ընկել շենքի 3-րդ հարկի պատշգամբից։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի, շտապօգնության խմբերը:

Բժիշկները «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։

Մինչ բժիշկները պայքարել են այդ կնոջ կյանքի համար, իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 95-ամյա Եվգենիա Մ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը անզգուշաբար վայր ընկնե՞լ է, թե՞ ինքնասպանություն։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ