44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գասպարյանին անհատույց տրամադրվել է Երևանում գտնվող անավարտ բնակելի տունն ու հողամասը

44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորում ստացած Էրիկ Գասպարյանին Երևանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվեց (նվիրվեց) Վիլնյուսի փողոցի 64/6 հասցեում գտնվող 159 քմ մակերեսով անավարտ բնակելի տունը և դրա զբաղեցրած 612.7 քմ մակերեսով հողամասը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Էրիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի սիմվոլ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի մորաքրոջ տղան է:

Պատերազմի ժամանակ նա ծանր վիրավորում էր ստացել, այդ վիճակում գերեվարվել, այնուհետ՝ գերիների խմբերից մեկի հետ վերադարձվել Հայաստանին:

Ալբերտ Հովհաննիսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ