«Թուրքական բանակը քիմիական զենք է օգտագործել».թուրք բժիշկների միության նախագահ

Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել:

Թուրքական հեռուստալիքներից մեկին հյուրընկալված Ֆինջանջըն նշել է, որ ինքն այդ եզրակցությանը եկել է՝ զննելով է սպանված «ահաբեկիչների» (քուրդ զինյալների-խմբ.) մարմինները:

«Ավելի վաղ էլ եմ զննել: Նյարդային համակարգը ուղիղ ախտահարող գազերից մեկն է օգտագործվել: Քիմիական զենքի տարբեր տեսակներ կան, և չնայած դրանց օգտագործումն արգելված է, միևնույնն է տեսնում ենք, որ բախումների ժամանակ օգտագործվում է»,- ասել է թուրք պրոֆեսորը՝ ավելացնելով, որ դրա համար Թուրքիայի վերաբերյալ հետաքննություն պետք է իրականացվի:

Նշենք, որ այս հայտարարությանը կոշտ են արձագանքել Թուրքիայի իշխանությունները: Նախագահի գլխավոր խորհրդական ու խոսնակ Իբրահիմ Քալընը այս հայտարարությունը որակել է ահաբեկչական կազմակերպությունների կազմակերպած զրպարտություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ