Չավուշօղլուն նշել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկերոջը, սակայն նման հանդիպման ժամկետներ դեռ չկան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ ցանկացած հարթակում երկխոսության և անկեղծ է նրա հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցությունների ցանկացած հարթակում, չենք տեսնում խնդիրներ, որոնք կխոչընդոտեն երկխոսությանը», — TRT հեռուստաալիքով հեռարձակվող ուղիղ եթերում ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հաստատել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն այսուհետ հանդիպումներ կանցկացնեն ոչ թե երրորդ երկրների տարածքում, ինչպես նախկինում, այլ Թուրքիայում կամ Հայաստանում։

«Հատուկ ներկայացուցիչներն իրենք կպայմանավորվեն, թե որտեղ և երբ կհանդիպեն, երրորդ երկրներ գնալու կարիք չկա»,- նշել է նա։

Չավուշօղլուն նաեւ ասել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկերոջ հետ, սակայն նման բանակցությունների ժամկետներ դեռ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ